Հայաստանում 2014 թ.–ի մարտից Ռուսաստանի սահմանային ներկայացուցչություն կգործի
11.12.2013,
15:39
Հայաստանում 2014 թվականի մարտից Ռուսաստանի սահմանային ներկայացուցչություն կգործի, չորեքշաբթի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը ներկայացրեց Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Ռոսգրանիցայի ղեկավար Յուրի Մալցևի հետ հանդիպման արդյունքը։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014 թվականի մարտից Ռուսաստանի սահմանային ներկայացուցչություն կգործի, չորեքշաբթի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը ներկայացրեց Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Ռոսգրանիցայի ղեկավար Յուրի Մալցևի հետ հանդիպման արդյունքը։
«Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռոսգրանիցայի հայաստանյան ներկայացուցչության բացման մասին, ինչպես նաեւ պետական սահմանի արդիականացման աշխատանքների հիմնական ուղղությունների շուրջ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Պայմանավորվածությունների համաձայն, արդեն 2014թ. մարտին կնշանակվեն համապատասխան պաշտոնատար անձինք, և կմեկնարկի ՌԴ պետական դաշնային գործակալության (Ռոսգրանիցա) գործունեությունը Հայաստանում։
Թուրքիայի (330 կմ) և Իրանի (45 կմ) հետ Հայաստանի պետական սահմանը հսկում են ռուս սահմանապահները։ Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահների ներկայությունը, ռուսական ռազմակայանին զուգընթաց հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է համարում։ Այստեղ ռուս սահմանապահների ներկայության հիմք է ծառայում Երևանում 1992 թվականի սեպտեմբերի 30–ին ստորագրված միջպետական պայմանագիրը հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանային զորքերի կարգավիճակի մասին։
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԽ սահմանային վարչությունն ընդգրկում է չորս սահմանային ջոկատ` Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առանձին հսկիչ անցակետը։ Հայաստանում ռուս սահմանայիններին պահելը (մոտ 4.5 հազար մարդ) գրեթե հավասարապես ապահովվում է երկու պետությունների կառավարությունների կողմից։ -0-