Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՀԱՊԿ անդամ պետությունների մինչև 2015թ.-ը ռազմատնտեսական համագործակցության ծրագիրը կքննարկվի հոկտեմբերի 3–ին Երևանում

02.10.2013, 11:58
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3–ին Երևանում, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ անդամ պետությունների մինչև 2015թ.-ը ռազմատնտեսական համագործակցության ծրագիրը կքննարկվի հոկտեմբերի 3–ին Երևանում
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3–ին Երևանում, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության շրջանակներում մշակված մի շարք նախագծերի, մասնավորապես` ՀԱՊԿ անդամ պետությունների մինչև 2015թ.-ը ռազմատնտեսական համագործակցության ծրագրի, մի շարք համաձայնագրերի և այլ փաստաթղթերի նախագծերը,  կամփոփվեն նախորդ նիստի արձանագրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները:

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: 

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նիստին մասնակցելու նպատակով Երևանում են գտնվում  Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգային մասերի պատվիրակությունները: –0–