ՄՄ-ին Հայաստանի միացման կողմնակիցների թիվը կես տարվա ընթացքում կրճատվել է 3%-ով. հետազոտություն
27.11.2013,
14:18
Հայաստանի քաղաքացիներրի մոտ 3 տոկոսը վերջին կես տարվա ընթացքում վերանայել է իր վերաբերմունքը Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ, հայտարարեց Հայաստանում Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի մարքեթինգի ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քաղաքացիներրի մոտ 3 տոկոսը վերջին կես տարվա ընթացքում վերանայել է իր վերաբերմունքը Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ, հայտարարեց Հայաստանում Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի մարքեթինգի ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
«2013 թվականի հոկտեմբերին անցկացված հարցման համաձայն` հարցվածների 64 տոկոսը դրական է վերաբերվում ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը, մինչդեռ ապրիլին նման գաղափարին կողմ էր հարցվածների 67 տոկոսը»,- ասաց Նավասարդյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում անցկացված մամուլի ասուլիսում:
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։
Նավասարդյանի խոսքով` դրական տրամադրված քաղաքացիների թվի որոշակի նվազումը կարելի է կապել այն բանի հետ, որ սեպտեմբերի 3-ից հետո (Հայաստանի նախագահի հայտարարությունը Հայաստանի` ՄՄ-ին միանալու մասին – «Նովոստի-Արմենիա») «բավականին լայնածավալ հակաքարոզչություն» է անցկացվել ՄՄ-ի անդամակցության վերաբերյալ քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների կողմից:
Նա նշեց, որ Հայաստանի բնակչությունը ներկայում ավելի հակված է ՄՄ-ին, քանի որ ավելի սերտ, այդ թվում` համայնքային կապեր ունի Ռուսաստանի հետ, որտեղ նաև տեղական աշխատանքային միգրանտների մեծ մասն է, ինչպես նաև մեզ Ռուսաստանի հետ կապում են անվտանգության խնդիրները:
Միաժամանակ, ըստ նրա, հարցվածներից շատ քչերն են կշռել ՄՄ-ի կամ հնարավոր անդամակցության կամ եվրաինտեգրման առավելություններն ու թերությունները, ինչը կապված է այդ թվում անհրաժեշտ տեղեկության բացակայության հետ:
«Եթե ՄՄ-ի դեպքում բացթողումները ներելի են, քանի որ կառույցը դեռ նոր է ձևավորվում, ապա ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի հարցում ոչ ոք ծանոթ չէ փաստաթղթի իրական էությանը, որն այդպես էլ չի հրապարակվել ոչ իշխանությունների, ոչ եվրոպական կառույցների կողմից»,- ասաց Նավասարդյանը:
Հարցումն անցկացվել է Gallup International Association-ի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 9-16-ը: Դրան մասնակցել է 1067 մարդ Երևանից և երկրի մարզերից: -0-