Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը

01.06.2017, 13:50
ԱՀ ՊՆ–ն հրթական անգամ հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությունը:
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն հրթական անգամ հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությունը:

ԱՀ ՊԲ-ի տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ` նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն:

«Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը նաև հայտնում է, որ առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն:–0–