Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

ԱՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ–ների հերթական ապատեղեկատվությունը

03.05.2018, 12:29
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվությունը։
ԱՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ–ների հերթական ապատեղեկատվությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվությունը։

«Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվություն, ըստ որի հայկական ուժերն անցած գիշեր գնդակոծություն են իրականացրել Աղդամի շրջանի Ջամանլը ճակատամերձ գյուղի մոտակայքում վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնող խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է տեղում աշխատող տեխնիկան», – նշվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

ԱՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից սադրիչ նպատակներ հետապնդող վերոնշյալ տեղեկությունը ու մեկ անգամ ևս հիշեցնում, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբևէ չեն թիրախավորել և չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը:

«Ինչպես միշտ, Արցախի զինված ուժերը շարունակում է հավատարիմ մնալ շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք հանդես չի գալիս նախահարձակի դերում», – հայտնում է ԱՀ ՊՆ–ից։–0–