Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

ԱԺ–ն վերացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի պաշտոնը

31.05.2017, 12:53
ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունները։
ԱԺ–ն վերացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի փոփոխությունները։

Փոփոխություններն ուղղված են 2015 թ.–ին ընդունված Սահմանադրությանը կառավարության կազմը համապատասխանեցնելուն, ինչի համաձայն` նախարարների թիվը չպետք է գերազանցի 18–ը։

Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, օրինագիծն ուղղված է արդյունավետ կառավարման մակարդակի ավելացմանն ու կիսանախագահականից խորհրդարանական իշխանավարմանը սահուն անցնելուն։

Նրա խոսքով, օրինագծով նախատեսվում է «կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինել «աշխատակազմի ղեկավար» կոնցեպտուալ պաշտոնով։ 

Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարի պաշտոնը 2014–17 թթ.–ին զբաղեցրել է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը։–0–