ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11.04.2017,
16:19
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24-ի ավանդական հայտարարության մեջ արժանի հարգանքի տուրք մատուցելու վերաբերյալ:
Ինչպես հայտնում են Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից (ANCA), կոչին միացել է ավելի քան 80 կոնգրեսական, այդ թվում, Արտաքին գործերի պալատի և Հետախուզության կոմիտեի նախագահը և անդամները` Կոնգրեսի «Հայկական խմբի» ղեկավարությամբ:
Նամակում, որը ստորագրել են խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչներ, նշվում է, որն «ԱՄՆ-ն, ըստ արժանվույն նշելով ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, կհաստատի իր հավատարմությունն ապագայում վայրագությունների կանխարգելման գործին»:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ իր գլխավորած ընկերությունը կմիանա Թուրքիայի հանդեպ լռությունը հաղթահարելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ըստ արժանվույն հարգանքի տուրք մատուցելու կոչին:
«ԱՄՆ-ն արդեն վաղուց պետք դադարեցնի իր ազգային քաղաքականությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ` օգուտ տալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի հակաամերիկյան և ավտորիտար ռեժիմին:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: -0-