Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

05.02.2018, 12:54
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հրամանագիր է ստորագրել։
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հրամանագիր է ստորագրել, որոնք տեղի կունենան 2018 թ.–ի ապրիլի 11–ին, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով Ադրբեջանի նախագահի կայքին։

Համապատասխան հրամանագիրը Ալիևը ստորագրել է երկուշաբթի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է կազմակերպել արտահերթ ընտրությունները` Ընտրական օրենսգրքին համապատասխան։

Ադրբեջանի հերթական նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին 2018 թ.–ի հոկտեմբերին։ Ալիևի կարգադրության մեջ չի նշվում, թե ինչի հետ է կապված ընտրությունների ամսաթվի տեղափոխությունը։

«Յենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը նախորդ շաբաթ հայտարարել է, որ իշխող կուսակցությունից նախագահի թեկնածու է առաջադրվել գործող նախագահ Ալիևը։

Իլհամ Ալիևն ընտրվել է Ադրբեջանի նախագահ 2003 թ.–ին, հետագայում նա վերընտրվել է 2008 և 2013 թթ.–ին։

2016 թ.–ի աշնանը Ադրբեջանի Սահմանադրության մեջ կատարած փոփոխությունների համաձայն`երկրի նախագահը կընտրվի 7 տարով։–0–