Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ադրբեջանական ԶՈւ–ն ուսումնական թռիչքներ է անցկացնում Ղարաբաղի հետ սահմանի մոտ

13.07.2016, 12:04
Ժամը 11:00-ի դրությամբ այդ ուսումնամարտական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթի  և 41 ուղղաթիռ:
Ադրբեջանական ԶՈւ–ն ուսումնական թռիչքներ է անցկացնում Ղարաբաղի հետ սահմանի մոտ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, անցկացնում է ուսումնամարտական թռիչքներ` ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ժամը 11:00-ի դրությամբ այդ ուսումնամարտական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթի և 41 ուղղաթիռ:

«ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն,կրակային և դիտարկան համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները և աչալուրջ հետևում դրանց գործողություններին», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–