Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հայտարարություններ է տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման մասին. ՊՆ

12.05.2017, 20:50
Ադրբեջանի ՊՆ-ն և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման մասին։
Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հայտարարություններ է տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման մասին. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի ՊՆ-ն և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման մասին, նշում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանի ՊՆ-ն և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։ Հայկական կողմը դա գնահատում է, որպես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նոր ու ավելի հեռուն գնացող սադրանք», – Facebook–յան իր էջում նշում է Հովհաննիսյանն ու հավելում, որ «Հայաստանն, ի տարբերություն ադրբեջանական կողմի, ահաբեկչական գործողությունները երբեք չի դիտարկել որպես ռազմական գործողությունների միջոց և մեթոդ»։

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ–ները տարածել էին Ադրբեջանի գլխավոր դատախազության, պաշտպանության, ներքին գործերի նախարարությունների և Անվտանգության պետական ծառայության հայտարարություններն այն մասին, որ կալանավորվել են մի խումբ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, որոնք մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է Բաքվի հասարակական վայրերում իբր նախատեսված դիվերսիոն և ահաբեկչական գործունեության կանխարգելման մասին։–0–