Рейтинг@Mail.ru
USD
368.26
EUR
417.75
RUB
4.8654
GEL
139.06
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը կայցելի Հայաստան

26.06.2018, 19:39
Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը պաշտոնական այցով կայցելի Հայաստան։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ 

Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները կմասնակցեն Երևանում հունիսի 27–ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

«Հայաստան կայցելի նաև Թուրքիայի ԱԳՆ–ի` տնտեսական բազմակողմանի համագործակցության դեպարտամենտի պետ Օմեր Գյուջուքը», – տեղեկացրեց Բալայանը։

Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ–ում։ Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն ու ՍԾՏՀԿ–ի գլխավոր քարտուղար Մայքլ Կրիստիդիսը հանդես կգան հայտարարություններով մամուլի համար։ 

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մեջ ընդգրկված է Սևծովյան տարածաշրջանի 11 պետություն։–0–