Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը շատ բարձր է, բայց ՌԴ–ն կարող է զսպել նրան. ՀՀ վարչապետ

Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը շատ բարձր է, բայց ՌԴ–ն կարող է զսպել նրան. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը շատ բարձր է, և մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի։ 

«Հիմա մեր տարածաշրջանում շատ լարված իրավիճակ է։ Ես ի նկատի ունեի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Եվ կա պատերազմի շատ մեծ հավանականություն։ Ես ասել եմ, որ պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Սակայն այլ բան էլ եմ ասել։ Որ ես և ողջ հայությունը, և բոլորը Հայաստանում վստահ են, որ Ռուսաստանն ունի բոլոր միջոցները թույլ չտալու մեր տարածաշրջանում նոր լարվածություն և զսպելու Ադրբեջանին Հայաստանի և Ղարաբաղի վրա հարձակումից», – ասել է Փաշինյանը` մեկնաբանելով հուլիսի 20–ի մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը։

Նրա խոսքով, նա ասել է. «Չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը չի օգտագործի այդ հնարավորությունները` պատերազմը կանխելու համար»։ Փաշինյանը նշել է, որ կարծում է, որ ՌԴ–ն ունի բոլոր լծակները, բոլոր հնարավորությունները` պատերազմ թույլ չտալու համար։ Նա չի կարող հավատալ, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր դարավոր եղբայրն ու բարեկամը թույլ կտա պատերազմ։

Միաժամանակ նա ձեռնպահ է մնացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ադրբեջանին զենքի վաճառքի բանակցությունների մանրամասները ներկայացնելուց։ 

«Զենքի էմբարգոն այլ խոսակցություն է, և այն մենք կշարունակենք ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի, ՀԱՊԿ–ում մեր մյուս գործընկերների հետ։ Քանի որ մենք Անվտանգության ընդհանուր կազմակերպության անդամներ ենք։ Այս պահին իմ ասուլիսի ժամանակ ես ի նկատի ունեի Ռուսաստանի քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական և զուտ ազդեցությունը, Ռուսաստանի հնարավոր ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա», – նշել է Փաշինյանը։

Նա նաև հիշեցրել է, որ Պուտինը ծանոթացրել է իրեն Ադրբեջանի նախագահի հետ։ 

«Պարզապես խնդիրը, ցավոք, այն է, որ այդ ծանոթությունը շատ արդյունավետ չէր, քանի որ Իլհամ Ալիևը նույնպես մասնակցում էր ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին, սակայն այնտեղ մենք չենք ողջունել միմյանց, քանի որ, դե այդպես ստացվեց», – ասել է Փաշինյանը։ 

Նա նաև հաստատել է այն փաստը, որ իր որդին ծառայում է Արցախի առաջնագծում։

«Նա կամավոր է մեկնել այնտեղ, և դա շատ կարևոր է, և շատերը դա մեկնաբանում են որպես արգեսիվ քայլ։ Սակայն այն խաղաղասիրական քայլ է, քանի որ, կարծում եմ` մենք բոլորս հասկանում ենք, որ երբ ես որդուս ուղարկում եմ Ղարաբաղ, ես չեմ ուզում, որպեսզի այնտեղ պատերազմ սկսվի։ Եվ Աստված ոչ անի, որ իմ որդին ու իմ հայրենակիցների ու Ադրբեջանի, շարքային ադրբեջանցիների որդիները զոհվեն», – նշել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով, նա ուրախ կլիներ, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր որդուն ևս ուղարկեր այնտեղ ծառայելու։ 

«Ես կընկալեի դա որպես խաղաղասիրական քայլ, քանի որ ես...մենք բոլորս վստահ կլինեինք, որ պարոն Ալիևը ևս չի ցանկանա, որպեսզի իր որդին զոհվի», – ասել է Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:39 26.07.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×