Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Ադրբեջանը չորեքշաբթի գիշերը ավելի քան 50 անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊՆ

20.04.2016, 11:18
Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանը չորեքշաբթի գիշերը ավելի քան 50 անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից և 60 միլիմետրանոց ականանետից (1 արկ) կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–