Рейтинг@Mail.ru
USD
364.96
EUR
423.65
RUB
4.2866
GEL
139.64
2026 թ. օգոստոսի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

Ադրբեջանը գիշերը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր

14.11.2016, 10:47
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
Ադրբեջանը գիշերը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 870 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ` ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–