Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

17.07.2018, 20:25
Արցախի զորամասերից մեկում պայթյունի մասին ադրբեջանական ԶԼՄ–ների տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի./ԱՌԿԱ/. Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

Ինչպես հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Միաժամանակ հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին և տուրք չտալ ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–