Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Արցախում 20–ամյա զինծառայող է մահացել

08.01.2018, 10:52
Արցախում 20–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակոցից։
Արցախում 20–ամյա զինծառայող է մահացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 7-ին ժամը 13:20-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–