Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Արմեն Սարգսյանը կարևոր է համարել հայ–ռուսական համագործակցությունը

20.07.2018, 12:25
Երևանի ու Մոսկվայի միջև երկկողմանի համագործակցությունը կարևոր է երկու երկրների համար։
Արմեն Սարգսյանը կարևոր է համարել հայ–ռուսական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանի ու Մոսկվայի միջև երկկողմանի համագործակցությունը կարևոր է երկու երկրների համար։ Այդ մասին հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» խորագրով գիտաժողովի մասնակիցներից հղած  իր ուղերձում։

«Գիտաժողովի կազմակերպումը մեկ անգամ ևս վկայում է Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության փոխվստահելի ռազմավարական համագործակցության և այն հետագայում ավելի խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին: Մեր երկկողմանի համագործակցությունը կարևոր է ինչպես Երևանի, այնպես էլ Մոսկվայի համար։ Կարևոր է նաև այն, որ կողմերը չեն սահմանափակվում երկկողմանի ձևաչափերով», – նշեց Սարգսյանը։

Միաժամանակ նախագահը նշեց, որ երկկողմանի հարաբերություններում կարևոր է նաև այն փաստը, որ կողմերը չեն բավարարվում համագործակցության առկա մակարդակով, և ուղղիներ են փնտրում այն զարգացնելու համար։

«Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովն անցկացվում է Երևանում «The Armenian Interest» կենտրոնի աջակցությամբ։ Գիտաժողովի նպատակն է երկկողմանի հարաբերություններում հիմնական խնդիրների բացահայտումն է դրանց վերացման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով, ինչպես նաև կողմերի հնարավորությունների որոշումը Հայաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքական, տնտեսական ու սոցիալ-մշակութային երկխոսությունը ամրապնդելու համար։–0–