Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Արցախում զինծառայող է զոհվել

20.05.2017, 10:52
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել։
Արցախում զինծառայող է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 20-ին ժամը 07:20-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–