Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Այս գիշեր հակառակորդը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է կատարել, սակայն հետ է շպրտվել. ԼՂՀ ՊՆ

14.04.2016, 10:58
Հինգշաբթի գիշերը հակառակորդը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Այս գիշեր հակառակորդը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է կատարել, սակայն հետ է շպրտվել. ԼՂՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. Հինգշաբթի գիշերը հակառակորդը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից և հետ շպրտվել», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԼՂՀ ՊՆ–ի տվյալներով` ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել։

«Մասնավորապես առաջնագծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ) եւ հարավարեւելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (25 արկ) արկակոծել է հայկական դիրքերը», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջեւ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:–0–