ԲՀԿ–ի և ՀՅԴ–ի ներկայացուցիչները կազատվեն նախարարների պաշտոններից. ՀՀ վարչապետ

ԲՀԿ–ի և ՀՅԴ–ի ներկայացուցիչները կազատվեն նախարարների պաշտոններից. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ պաշտոններից ազատում է ԲՀԿ–ի և ՀՅԴ–ի նախարարներին։

«Այս րոպեներից կարելի է համարել, որ նրանք ազատվել են աշխատանքից», – հայտարարեց նա։

Ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հայտնել է, որ հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը` ՀՅԴ–ն իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից։ 

ՀՀ վարչապետը հայտարարեց նաև, որ իրենց պաշտոններից ազատվել են նաև այդ քաղաքական ուժերը ներկայացնող մարզպետները։ 

ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք թույլ կտան պատգամավորներին ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից։

Օրինագծին «կողմ» քվեարկեցին ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները, դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը։

Ըստ փոփոխությունների, եթե ԱԺ նիստը չի կարող անցկացվել քվորումի բացակայության պատճառով կամ ստեղծվում են խոչընդոտներ նիստին պատգամավորների մասնակցության համար, ապա առաջարկվում է դադարեցնել նիստն ու շարունակել խոչընդոտող հանգամանքների վերացումից հետո։ Ինչպես կարծում են օրենքի հակառակորդները, այդ կերպ ՀՀԿ–ն և օրինագծին աջակցող քաղաքական ուժերը փորձում են ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից և ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումից։ Խնդիրն այն է, որ ըստ ԱԺ կանոնակարգի, եթե պատգամավորները երկու անգամ չքվեարկեն վարչապետի թեկնածուի օգտին, ապա ԱԺ–ն արձակվում է օրենքի ուժով։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

22:38 02.10.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×