Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

ԵԱՀԿ դիտարկումը Ղարաբաղի շփման գծում անցել է առանց միջադեպերի

05.10.2016, 15:19
ԵԱՀԿ առաքելության դիտարկումը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում անցել է առանց միջադեպերի:
ԵԱՀԿ դիտարկումը Ղարաբաղի շփման գծում անցել է առանց միջադեպերի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն չորեքշաբթի անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկումը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում անցել է առանց միջադեպերի:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկումը անցկացվել է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ նախագահության ներկայացուցիչ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակից Կլաուս Քելլերը:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-