Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Գագիկ Բեգլարյանն առաջիկայում կարող է հայտնվել բավական աննախանձելի վիճակում

13.10.2016, 11:02
Իշխանությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ նյութեր են նախապատրաստում, և Բեգլարյանն առաջիկայում կարող է հայտնվել բավական աննախանձելի վիճակում։
Գագիկ Բեգլարյանն առաջիկայում կարող է հայտնվել բավական աննախանձելի վիճակում

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իշխանությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ նյութեր են նախապատրաստում, և Բեգլարյանն առաջիկայում կարող է հայտնվել բավական աննախանձելի վիճակում, գրում է «Հայկական ժամանակը»։

Թերթը հիշեցնում է, որ վերջերս հարկային մարմինները հաղորդագրություն հրապարակեցին, թե Հյուսիս-հարավ մայրուղու հատվածներից մեկը կառուցող «Կորսան– կորվիամ կոնստրուկցիոն»  ընկերությունում 2,6 մլրդ դրամի ակտ է գրվել և հօգուտ պետբյուջեի 1 մլրդ դրամ հարկային  պարտավորություն առաջադրվել։

«Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս շինարարության մեջ իր բաժինն ունի նաև Գագիկ Բեգլարյանը։ Նաև հրապարակում եղավ, թե Բեգլարյանի եղբոր  Յուրա Բեգլարյանին պատկանող օբյեկտներից մեկում հայտնաբերվել են հետախուզման  մեջ գտնվող Գևորգ և Հենրիկ Բաղդասարյանները», – նշում են հոդվածի հեղինակները։

Այդպիսով,  թերթի տեղեկություններով,  իշխանությունները Գագիկ Բեգլարյանին զգուշացնում են, որ եթե հանկարծ փորձի բացահայտ կամ գաղտնի կերպով հակաիշխանական քայլեր անել, այս և բազմաթիվ այլ գործեր ջրի երես կհանվեն։

Թերթը նաև հիշեցնում է, որ պաշտոնանկությունից հետո Բեգլարյանը նոր նախարարի ներկայացման ժամանակ ներկա չէր եղել և չէր մասնակցել այդ օրերին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստին։–0–