Рейтинг@Mail.ru
USD
377.46
EUR
434.27
RUB
4.5869
GEL
138.74
2026 թ. մարտի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ղրղըզստանն աջակցում է Բելառուսի թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. նախագահ

19.12.2018, 15:13
Ղրղըզստանն աջակցում է Բելառուսի թեկնածուի նշանակմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Ղրղըզստանն աջակցում է Բելառուսի թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. նախագահ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղրղըզստանն աջակցում է Բելառուսի թեկնածուի նշանակմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ինչպես հայտնում է Интерфакс-Беларусь-ը, այդ մասին չորեքշաբթի հայտարարել է նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

«Այս տարի նախագահությունը ՀԱՊԿ-ում անցել է Ղրղըզստանին, արդեն ընդունել եմ արդեն Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարին (Ստանիսլավ Զասին, խմբգր.), մենք բանակցեցինք և ես ստորագրեցի որոշում», - հայտարարել է Ժեենբեկովը ասուլիսի ժամանակ` պատասխանելով Ինտերֆաքսի հարցին:

«Կարծում եմ, որ մենք չպետք է առանց գլխավոր քարտուղարի թողնենք ՀԱՊԿ–ի նման կարևոր կազմակերպությունը», - հայտարարել է Ղրղըզստանի նախագահը:–0–