Рейтинг@Mail.ru
USD
370.44
EUR
432.9
RUB
4.9006
GEL
137.94
2026 թ. մայիսի 6, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Գիշերը ադրբեջանական զինուժը շփման գծում արձակել է ավելի քան 580 կրակոց

29.03.2017, 10:22
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց:
Գիշերը ադրբեջանական զինուժը շփման գծում արձակել է ավելի քան 580 կրակոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 28-ին և լույս 29-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-