Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Գիշերը հակառակորդը առաջնագծի հարավային ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ

13.03.2017, 10:32
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց:
Գիշերը հակառակորդը առաջնագծի հարավային ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (1 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-