Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+21

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կարող է մեկնել ՀՀ–ից. ՀՔԾ

02.08.2018, 14:16
Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, նա կարող է բացակայել Հայաստանից որոշակի ժամանակահատվածով։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կարող է մեկնել ՀՀ–ից. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կարող է մեկնել Հայաստանից, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ 

«Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, նա կարող է բացակայել Հայաստանից որոշակի ժամանակահատվածով», – տեղեկացրեց Օհանջանյանը։ 

Նրա խոսքով, դեռ կոնկրետ որոշված չէ, թե որքան կարող է Խաչատուրովը բացակայել Հայաստանից։ 

Հայաստանն ավելի վաղ առաջարկել էր ՀԱՊԿ գործընկեր երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հուլիսի 26–ին մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ «Մարտի 1»–ի գործով։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանք կիրառելու համար։ Դատարանը որոշեց ազատ արձակել Խաչատուրովին 5 մլն դրամ գրավի դիմաց։ Միաժամանակ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։–0–