Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

ՀՀ ԱԳՆ–ն նշել է Փաշինյան–Ալիև հանդիպման պայմանները

26.09.2018, 13:36
ՀՀ ԱԳՆ–ն նշել է Փաշինյան–Ալիև հանդիպման պայմանները։
ՀՀ ԱԳՆ–ն նշել է Փաշինյան–Ալիև հանդիպման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը չպետք է լինի ինքնանպատակ, չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Երկու երկրների հանդիպումը չպետք է լինի ինքնանպատակ, չպետք է լինի հանդիպում լուսանկարվելու համար։ Այն պետք է ունենա բովանդակություն», – հայտարարեց Բալայանը։

Նա նաև ընդգծեց, որ այսօր Նյու Յորքում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը։

Նախօրեին Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա միջնորդների նախաձեռնությամբ։–0–