ՀՀԿ-ն չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել. թերթ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երեկ ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն՝ ներկա գտնվելու նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված արարողությանը: Այնտեղ էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ հրաժարականից հետո հեռացել էր ՀՀ-ից:
Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, Սերժ Սարգսյանը երեկ կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
«Վերջինս դեռևս երկար ժամանակ որոշել է լռել, քանի որ սպասում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ հանրային դժգոհությունն ավելանա, որպեսզի իր խոսքն ավելի ազդեցիկ լինի, եւ հետեւողներ ավելի շատ լինեն», - գրում է թերթը:
Նշվում է նաև, որ այս ընթացքում ՀՀԿ-ն չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել: «Ըստ մեր տեղեկությունների` նրանք փորձելու են մարզային կառույցները վերակենդանացնել, թեև մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները պնդում էին՝ դա անչափ դժվար է, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո կուսակցությունից զանգվածային արտահոսք է սկսվել», - գրել է թերթը:-0-