Рейтинг@Mail.ru
USD
368.62
EUR
432.76
RUB
4.9787
GEL
137.73
2026 թ. մայիսի 13, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

ՀՀ ԱԳ նախարարը դեկտեմբերի 10–11–ը կայցելի Ավստրիա

10.12.2015, 11:57
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 10–11 կայցելի Ավստրիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարարը դեկտեմբերի 10–11–ը կայցելի Ավստրիա

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 10–11 կայցելի Ավստրիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ:

«Վիեննայում Հայաստանի արտգործնախարարը կանցկացնի Եվրոպայում հավատարմագրված ՀՀ դեսպանների և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–