Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

ՀՀ ՊՆ–ի բյուջեի կտրուկ ավելացում չի նախատեսվում. Վիգեն Սարգսյան

31.10.2016, 19:13
2017 թ.–ին ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեի կտրուկ ավելացում չի նախատեսվում, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
ՀՀ ՊՆ–ի բյուջեի կտրուկ ավելացում չի նախատեսվում. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2017 թ.–ին ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեի կտրուկ ավելացում չի նախատեսվում, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Նախարարության բյուջեի մեծ ավելացում չի նախատեսվում, միայն բնական աճի շրջանակներում։ Այդուհանդերձ, տեղի կունենան ներքին լուրջ վերաբաշխումներ», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով, դրա հաշվին միջոցներ կհատկացվեն մարտունակության և սպառազինության ապահովմանը, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը։

«Պաշտպանության նախարարությունը նման քաղաքականություն է վարելու նաև հաջորդ տարի», – ասաց Վիգեն Սարգսյանը։

Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովներում երկուշաբթի մեկնարկել է երկրի 2017 թ.–ի պետբյուջեի նախագծի քննարկումը։ –0–