ՀՀ կառավարությունը ծափողջուններով է ճանապարհել Զեյնալյանին
13.06.2019,
12:03
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի ծափողջուններով է ճանապարհել արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի ծափողջուններով է ճանապարհել արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին:
Հունիսի 7-ին Արտակ Զեյնալյանը հրաժարական էր տվել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից` հայտնելով այդ մասին Facebook-ի իր էջում: Հունիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիր: Ավելի վաղ իր հրաժարականի մասին էր հայտնել Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը:«Սա մեր առաջին նիստն է առանց արդեն արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Ցանկանում եմ նրան շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել: Վստահ եմ, որ Զեյնալյանի ներուժը կօգտագործվի Հայաստանում կառավարման և պետականաշինության գործում: Կարծում եմ, կարելի է ավանդույթ դարձնել և ծափողջուներով ճանապարհել մեր գործընկերոջը», - ասաց Փաշինյանը:-0-