ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, չորեքշաբթի հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Այցի մանրամասներն ու նպատակները չեն հաղորդվում։
Հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցին։
Բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարության մեջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են մայիսի 16–ին Վիեննայում կայացած հայ–ադրբեջանական գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ու մթնոլորտի ստեղծմանը, որը նպաստում է խաղաղ գործընթացի առաջխաղացմանը։
Այս նպատակով նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների թիվը հակամարտության գոտում։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–