Рейтинг@Mail.ru
USD
367.97
EUR
426.7
RUB
5.1616
GEL
137.7
2026 թ. մայիսի 25, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

03.08.2016, 16:24
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Այցի շրջանակում հանրապետության նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ:–0–