Рейтинг@Mail.ru
USD
370
EUR
436.12
RUB
4.934
GEL
137.79
2026 թ. մայիսի 7, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան

07.07.2016, 20:17
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։

Լեհաստանում Սերժ Սարգսյանը կմասնակցի Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում:

«Հանրապետության նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–