Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

ՀՀ նախագահ. սփյուռքի ներդրումային ուժը պետք է ուղղել դեպի Հայաստան

18.09.2017, 18:02
Սփյուռքի ներդրումային ուժն անհրաժեշտ է ուղղել դեպի Հայաստան, ասաց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովում։
ՀՀ նախագահ. սփյուռքի ներդրումային ուժը պետք է ուղղել դեպի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սփյուռքի ներդրումային ուժն անհրաժեշտ է ուղղել դեպի Հայաստան, ասաց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովում։

«Հիմա մենք ասում ենք, որ մի քայլ առաջ պետք է անենք և դեպի Հայաստան դարձնենք նաև սփյուռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարությամբ զբաղվել և շահույթ ստանալ՝ զուգահեռաբար շենացնելով մեր երկիրը, աշխատատեղեր ստեղծելով, աջակցելով սոցիալական կապիտալի զարգացմանը և ի վերջո՝ հայրենադարձությանը: Այդպիսի ոգևորիչ բազմաթիվ օրինակներ մենք արդեն ունենք այսօր»,– ասաց Սարգսյանը։ 

Նրա խոսքով, դրա համար Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները և ներդրումային միջավայրը: 

«Սփյուռքահայ մեր քույրերի ու եղբայրների ներգրավումը թույլ կտա նաև հարստացնել ու զարգացնել մեր հայաստանյան գործարար մշակույթը, կբարձրացնի երկրի գրավչությունը արտաքին շուկաների համար, ընկալելիությունը աշխարհում, կբազմապատկի մեր հարստությունը»,– ավելացրեց նա։

Պետության ղեկավարը նշեց նաև, որ կառավարությունը բոլոր բիզնես ծրագրերին, անկախ ներդրումային ծավալից, ամենայն աջակցություն ցուցաբերելու հանձնառություն է ստանձնել:

Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20–ը։ Համաժողովը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին, ինչպես նաև «Էրեբունի–Երևան 2800» տոնին։ -0-