Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ նախագահն ու ԱՄՆ փոխնախագահը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

20.05.2016, 20:38
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:
ՀՀ նախագահն ու ԱՄՆ փոխնախագահը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրներ:

Երկուստեք կարևորվել է Վիեննայում մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:

Կողմերը միակարծիք են եղել, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության միջնորդական ջանքերի շրջանակում:–0–