Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՀՀ նախագահը վերանշանակել է երեք նախարարների

19.04.2018, 15:56
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի ստորագրել է հրամանագրեր երեք նախարարների նշանակման մասին։
ՀՀ նախագահը վերանշանակել է երեք նախարարների

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի ստորագրել է հրամանագրեր երեք նախարարների նշանակման մասին։

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` Սուրեն Կարայանը։

Նախօրեին նախագահը հրամանագրեր է ստորագրել Կարեն Կարապետյանի առաջին փոխվարչապետի, Վաչե Գաբրիելյանին ու Արմեն Գևորգյանին փոխվարչապետի, ինչպես նաև Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարարի , Էդվարդ Նալբանդյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակելու մասին։

Ապրիլի 17–ին ՀՀ ԱԺ–ն 77 «կողմ» և 17 «դեմ» ձայներով Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետ։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիր Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։–0–