Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+28

ՀՀ պաշտպանության նախարար. ընտրություններին ամեն ինչ լավ է լինելու

02.04.2017, 10:51
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով գլխավորում է իշխող ՀՀԿ–ի նախընտրական ցուցակը, կիրակի քվեարկել է խորհրդարանական ընտրություններում և հայտարարել, որ ընտրությունները լավ կանցնեն։
ՀՀ պաշտպանության նախարար. ընտրություններին ամեն ինչ լավ է լինելու

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով գլխավորում է իշխող ՀՀԿ–ի նախընտրական ցուցակը, կիրակի քվեարկել է խորհրդարանական ընտրություններում և հայտարարել, որ ընտրությունները լավ կանցնեն։

«Մենք շատ երկար ենք պատրաստվել նոր համակարգով ընտրությունների անցկացմանը։ Եվ ես կարծում եմ, որ ստեղծվել են վերահսկման բավարար մեխանիզմներ, որպեսզի բոլորը վստահ լինեն, որ իրենց ձայները լսելի կլինեն, կարողանան հանգիստ արտահայտել իրենց դիրքորոշումը նախընտրական քարոզարշավի ընթացքում կազմակերպված բանավեճերի ընթացքում։ Սպասենք արդյունքներին», – ասաց Սարգսյանը։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության այն հարցին, թե կոնկրետ ի՞նչը կդառնա թափանցիկ և արդար ընտրությունների անցկացման երաշխիքը` նա նշեց. «բազմաթիվ մեխանիզմները` սկսած էլեկտրոնային գրանցումից, ընտրողների ցանկերի հրապարակումից, դիտորդների համար ստեղծված շատ լիբերալ կանոններից»։

«Կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու», – ասաց Սարգսյանը։

Վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները մեկնարկել են կիրակի։ –0–