ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը նշանակվել է ԱԻ փոխնախարարի պաշտոնում
29.08.2017,
16:56
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արա Նազարյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնում։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արա Նազարյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնում։
Ինչպես երեքշաբթի հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետի մեկ այլ որոշմամբ` ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հրաման է ստորագրել պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։
Նազարյանը պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2007 թ.–ի հունիսից։–0–