Рейтинг@Mail.ru
USD
367.87
EUR
426.69
RUB
5.1458
GEL
137.57
2026 թ. մայիսի 21, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հակառակորդի դիպուկահարները գիշերը գնդակոծել են ԼՂՀ դիրքերը

04.08.2016, 10:30
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 36 անգամ:
Հակառակորդի դիպուկահարները գիշերը գնդակոծել են ԼՂՀ դիրքերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 36 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց, այդ թվում, 52 կրակոց դիպուկահար հրացաններից», - նշվում է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության  նախարարությունից հայտարարեցին, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: -0-