Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

Հայաստանն ահաբեկչական սպառնալիքի տեսանկյունից ամենաանվտանգ երկրների ցանկում է. զեկույց

19.11.2015, 14:36
Հայաստանը ներառվել է ամենաանվտանգ երկրների ցանկում ահաբեկչական սպառնալիքների տեսանկյունից:
Հայաստանն ահաբեկչական սպառնալիքի տեսանկյունից ամենաանվտանգ երկրների ցանկում է. զեկույց
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ներառվել է ամենաանվտանգ երկրների ցանկում ահաբեկչական սպառնալիքների տեսանկյունից, նշվում է «Ահաբեկչության գլոբալ վարկանիշ 2015» զեկույցում, որը հրապարակել է Լոնդոնի տնտեսության և խաղաղության ինստիտուտը (The Institute for Economics and Peace), հաղորդում է  «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ 

Հայաստանը զբաղեցրել է 116–րդ տեղը 162 պետությունների շրջանում։ 

Համեմատության համար հարկ է նշել, որ մի քանի տասնյակ երկրներ, որտեղ ահաբեկչության սպառնալիքը գրեթե հավասար է զրոյի, կիսում են 124–րդ տեղը։ Հայաստանի հարևաններ Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցնում են համապատասխանաբար 93–րդ և 71–րդ տեղերը։ 

Ըստ ուսումնասիրության` Հայաստանի համար հավանական սպառնալիքի աղբյուրներից մեկը 2014 թ.–ին քրդական ջոկատների հետ 70 էթնիկ հայերի մասնակցությունն է ԻՊ–ի դեմ պայքարում։

Ռուսաստանը վարկանիշում զբաղեցրել է 23–րդ տեղը, ԱՄՆ–ն 35–րդն է։ 

Զեկույցը վերլուծում է 162 երկրներում տիրող իրավիճակը, որտեղ բնակվում է երկրագնդի բնակչության 99,6 տոկոսը։ Նախորդ տարի ահաբեկչության զոհ է դարձել 32,6 հազար մարդ` 2013 թ.–ին գրանցված 18,1 հազարի համեմատ։–0–