Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստման մասին խոսակցություններ չկան. ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

27.04.2016, 14:34
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման նախապատրաստման մասին խոսակցություններ չկան։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստման մասին խոսակցություններ չկան. ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման նախապատրաստման մասին խոսակցություններ չկան, հնարավոր են ռազմական գծով շփումներ։ ՏԱՍՍ–ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։

Նա նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են հանդես գալ զեկույցով ղարաբաղյան հակամարտության իրավիճակի կապակցությամբ։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-