Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանի գործող իշխանությունը հոգեբանորեն ամբողջությամբ ապալեգիտիմացված է. Իսկանդարյան

31.08.2016, 15:32
Հայաստանում քաղաքական համակարգի նկատմամբ վստահությունն ամբողջությամբ բացակայում է, իսկ գործող իշխանությունը հոգեբանական իմաստով լիովին ապալեգիտիմացված է, կարծում է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայաստանի գործող իշխանությունը հոգեբանորեն ամբողջությամբ ապալեգիտիմացված է. Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում քաղաքական համակարգի նկատմամբ վստահությունն ամբողջությամբ բացակայում է, իսկ գործող իշխանությունը հոգեբանական իմաստով լիովին ապալեգիտիմացված է, կարծում է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում հուլիսի 17-ին, փոխեց քաղաքական պատկերը Հայաստանում երկու բնագավառում: Նախ, դա հանգեցրեց իշխանության հոգեբանական ապալեգիտիմացման: Չեմ պատկերացնում, թե ինչ են իշխանությունները անելու առաջիկա ընտրություններին: Ենթադրենք, նրանք կձգեն մինչև ընտրությունները, չնայած դա շատ բարդ կլինի, որքան ջանք և միջոցներ են ստիպված լինելու կիրառել այդ ընտրությունները հաղթելու համար, ինչը մի քանի ամիս առաջ շատ հեշտ էր թվում», - չորեքշաբթի մամուլի ասուլիսին հայտարարեց Իսկանդարյանը:

Իսկանդարյանի խոսքով, եթե գործող իշխանություններին հաջողվի հաղթել ընտրություններում, հայտնի չէ, թե ինչ կլինի հաջորդ շաբաթ:

«Ենթադրենք, որ նրանք հաջորդ շաբաթն էլ կգոյատևեն, սակայն չափազանց բարդ է պատկերացնել, որ այդ իշխանությունները նման տեսքով կկառավարեն հինգ տարի: Կան բազմաթիվ նմանատիպ իրավիճակներ, օրինակ Շևարնաձեն 2001 թ.-ից հետո, սակայն մի տարբերություն կա` մենք ընդդիմություն էլ չունենք», - ասաց նա` ավելացնելով, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ լեգիտիմության նմանատիպ բացակայության պարագայում ռեժիմը փրկել կարող է միայն բազմաթիվ տարիների ընթացքում գրանցվող տնտեսական աճը, ինչը Հայաստանում չի կանխատեսվում:

Միաժամանակ, Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանում չկա ձևավորված ուժ, որին կարելի է փոխանցել իշխանությունը, և «կես տարվա ընթացքում այն չի կարող ձևավորվել»:

«Իշխանությունները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա ոչ գաղափարախոսական մեթոդներով, այսինքն` գնել, պարտադիր չէ գումարով: Կարծում եմ` նրանք կարող են դա անել, քանի որ մարզերում իրավիճակը Երևանի նման չէ», - ասաց քաղաքագետը:

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2017 թ.-ի ապրիլին: -0-