Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում երկու նախարարներ պատրաստվում են հեռանալ պաշտոններից. թերթ

13.01.2016, 11:26
Կադրային փոփոխությունների մասին խոսակցություններն ահուդողի մեջ են պահում գործադիրի ներկայացուցիչներին և մարզպետներին։
Հայաստանում երկու նախարարներ պատրաստվում են հեռանալ պաշտոններից. թերթ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Կադրային փոփոխությունների մասին խոսակցություններն ահուդողի մեջ են պահում գործադիրի ներկայացուցիչներին և մարզպետներին, գրում է «Հրապարակ» թերթը։

Միայն հատուկենտ նախարարներ են հանգիստ, որ համոզված են` մնալու են իրենց պաշտոններին` կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանն ու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։

«Մյուսները սպասում են ամենաանսպասելիին։ Հատկապես վճռված է էկոնոմիկայի (Կարեն Ճշմարիտյան) և մշակույթի (Հասմիկ Պողոսյան) նախարարների հարցը, նրանք կհեռանան», – նշում է թերթը։

Ինչպես գրում է հրատարակությունը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Սուրբ ծնունդը շնորհավորել է աշխատակազմին ուղղված հաղորդումով։

Ղահրամանյանն անտրամադիր ու նյարդային տեսքով ներկայացել է մարզպետարան և հայտնել, որ «գնում է վաստակած հանգստի»։–0–