Рейтинг@Mail.ru
USD
365.38
EUR
426.22
RUB
4.3633
GEL
140.01
2026 թ. օգոստոսի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանում ՌԴ-ի նոր դեսպան է նշանակվել

06.04.2018, 16:56
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Հայաստանում նոր դեսպան նշանակելու մասին:
Հայաստանում ՌԴ-ի նոր դեսպան է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Հայաստանում նոր դեսպան նշանակելու մասին:

«Նշանակել Կոպիրկին Սերգեյ Պավլովիչին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան», - նշվում է ՌԴ նախագահի հրամանագրում, որը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

Կոպիրկինն ավելի վաղ զբաղեցրել է Եվրամիությունում և Բրյուսելում Ատոմային էներգիայի եվրոպական համագործակցության կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը: -0-