Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանը բողոքել է Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարման կապակցությամբ

11.04.2016, 12:54
Եգիպտոսում և Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը նախորդ շաբաթվա վերջ այցելել է Երուսաղեմ` Իսրայելի արտգործնախարարությանը բողոքի նոտա փոխանցելու համար։
Հայաստանը բողոքել է Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. Եգիպտոսում և Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը նախորդ շաբաթվա վերջ այցելել է Երուսաղեմ` Իսրայելի արտգործնախարարությանը բողոքի նոտա փոխանցելու համար, հաղորդում է «Գաարեց» թերթը։

Փաստաթղթում, որը ստացել է «Եվրասիայի» բաժնի պետ Դան Օրիյանը, կոչ է արվում դադարեցնել սպառազինության մատակարարումն Ադրբեջանին, որն օգտագործվում է ղարաբաղյան հակամարտության մեջ, հաղորդում է izrus.co.il–ը։

Փաստաթղթի մասին հրատարակությանը պատմել է Արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանն օգտագործել է IAI իսրայելական ընկերության մշակած Harop անդօդաչու սարքը։

«Գաարեցը» նշում է, որ Մելքոնյանը հրատարակության չի հայտնել, թե ինչի մասին է զրուցել իսրայելցի դիվանագետների հետ։ Նա, միաժամանակ, չի հերքել թերթի հոդվածում հրապարակված մանրամասները։ Իսրայելի ԱԳՆ–ի մամուլի ծառայությունից հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը, ինչպես նաև կարծիք հայտնել ղարաբաղյան հակամարտության մասին։

Նախորդ շաբաթ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը տեղեկացրել էր, որ Ղարաբաղի դեմ իրականացրած ադրբեջանական ագրեսիայից երկու օր առաջ Ադրբեջանին էին մատակարարվել նորագույն հակատանկային հրթիռներ։–0–