Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Հայաստանը վավերացրեց ՀՀ–ԵՄ համաձայնագիրը

11.04.2018, 10:58
ՀՀ ԱԺ-ն միաձայն կողմ քվեարկեց  Հայաստանի, ԵՄ–ի և Ատոմային էներգետիկայի եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։
Հայաստանը վավերացրեց ՀՀ–ԵՄ համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ միաձայն կողմ քվեարկեց Հայաստանի, ԵՄ–ի և Ատոմային էներգետիկայի եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։  

ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ.–ի նոյեմբերի 24–ին Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն վավերացվի ԵՄ 28 անդամ երկրների և Հայաստանի կողմից։
 
Ինչպես փաստաթուղթը ներկայացնելիս նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, փաստաթղթի դրույթները համապատասխանում են Հայաստանի պարտավորություններին այլ ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում և նպատակաուղղված է դրանց հետագա կարգավորմանը։
   
Նա նաև հիշեցրեց, որ այս պահին վավերացման բոլոր ընթացակարգերն ավարտել է միայն Էստոնիան։

Նրա խոսքով, ԵՄ–ն արդեն ավարտել է ներքին ընթացակարգերը, որպեսզի համաձայնագրի որոշ դրույթներ կարողանան ուժի մեջ մտնել Հայաստանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո։ Միաժամանակ Նազարյանը հայտնեց, որ այդ դրույթներն անդրադառնում են համաձայնագրի գրեթե բոլոր ոլորտներին։
 
«Փաստաթուղթն արտացոլում է ոչ միայն քաղաքական երկխոսությանը, այլև արտաքին ու ներքին համագործակցությանը վերաբերող հարցերը, առանձին հոդվածով ներկայացված է վիզային ռեժիմի ազատականացման հարցը», – նշեց փոխարտգործնախարարը։–0–