Հովհաննիսյան. Ղարաբաղում տիրող իրավիճակի պատճառով ՀԱՊԿ-ին դիմելու հարցը քաղաքական հարթակում է
22.12.2015,
15:23
.Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի էսկալացիայի պատճառով ՀԱՊԿ-ին դիմելու հարցը քաղաքական հարթության վրա է, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի էսկալացիայի պատճառով ՀԱՊԿ-ին դիմելու հարցը քաղաքական հարթության վրա է, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, սահմանում իրավիճակի հերթական լարվածությունից հետո այդ հարցը մշտապես հնչեցվում է:
«Սակայն, դա ավելի շուտ քաղաքական հարց է, այլ ոչ թե` ռազմական, և այն պետք է լուծի ոչ թե պաշտպանական գերատեսչությունը, այլ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարությունը»-ասաց Հովհաննիսյանը:
Միաժամանակ, Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ-ի գործունեությունը, ինչի մասին վկայում է նախօրեին Հայաստանի նախագահի ղեկավարությամբ Մոսկվայում կայացած կազմակերպության գագաթնաժողովը:
ՀՀ նախագահ. ամեն անգամ, երբ Ադրբեջանի ԶՈւ–ն Հայաստանի դեմ կիրառում է հրետանի, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ>>
Նա նաև նշեց ՀԱՊԿ-ի կայացման գործում Հայաստանի առանձնահատուկ մեծ ներդրումը` ավելացնելով, որ Երևանի մոտեցումներն ու առաջարկները կազմակերպության կայացման տարբեր փուլերում շատ կարևոր են եղել:
Նախօրեին Մոսկավայում կայացել է ՀԱՊԿ անդամ-երկրների գագաթնաժողովը, որի ընթացքում երկրների նախագահները երկարացրել են Ռուսաստանի նախագահության ժամկետը:--0--