Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+37

Իրանի նախագահը կժամանի Հայաստան. ԶԼՄ

19.12.2016, 12:46
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին դեկտեմբերի 21–ին կայցելի Հայաստան` հետխորհրդային երեք երկրներ նախատեսված շրջայցի շրջանակում:
Իրանի նախագահը կժամանի Հայաստան. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իրանի նախագահ Հասան Ռոուհանին դեկտեմբերի 21–ին կայցելի Հայաստան` հետխորհրդային երեք երկրներ նախատեսված շրջայցի շրջանակում, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները` հղում անելով ԻԻՀ նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Փարվիզ Իսմաիլին:

Իսմաիլիի խոսքով, Երևան նախատեսված մեկօրյա այցի ժամանակ Ռոուհանին իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Նախատեսվում է առևտրա-տնտեսական համագործակցության փոխըմբռնման հուշագրերի ստորագրում, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև հայ-իրանական առևտրային կապերի խորացման հեռանկարների քննարկում:

Իրանի նախագահը կայցելի  նաև Ղազախստան և Ղրզըզստան, որտեղ տեղի կունենան բարձր մակարդակի հանդիպումներ և կստորագրվեն համագործակցության խորացման վերաբերյալ հուշագրեր: -0-