Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Փաշինյանը հայտարարել է բողոքի ակցիաների շարունակության մասին, հիմա երթով շարժվում է փողոցներով

25.04.2018, 14:05
Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բողոքի ակցիաների շարունակության մասին:
Փաշինյանը հայտարարել է բողոքի ակցիաների շարունակության մասին, հիմա երթով շարժվում է փողոցներով

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բողոքի ակցիաների շարունակության մասին և նշել, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։


«Ժողովուրդ, հիմա արդեն փակ են Արշակունյաց պողոտան, Գարեգին Նժդեհ հրապարակը, Հալաբյան–Կիևյան փողոցների խաչմերուկը, Մարտունիից Երևան է շարժվում ավտոշարասյուն մեր շարժմանն աջակցելու համար։ Հիմա մենք քայլում ենք Մաշտոցի պողոտայով և երթով շարժվում քաղաքով, իսկ օրվա վերջում` ժամը 19։00–ին կրկին կհավաքվենք Հանրապետության հրապարակում և կանցկացնենք հերթական հանրահավաքը», – հայտարարեց Փաշինյանը։

Նշենք նաև, որ հիմա Վազգեն Սարգսյան փողոցում, որը հարակից է Հանրապետության հրապարակին, նկատվում է ոստիկանական ուժերի և հատուկ միջոցների մեծ կուտակում։ 

Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–